News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի Halkbank բանկին Իրանի հետ բազմամիլիարդանոց գործարքների պատճառով, հակառակ ամերիկյան պատժամիջոցների, ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նյու Յորքի օկրուգային դատարանը քննում է գործը։ Halkbank-ը թուրքական պետական բանկ է։

Արդարադատության նախարարության մամուլի ամփոփագրում նշվում է, որ այդ բանին «մեղադրանք է ներկայացվել խարդախության, փողերի լվացման եւ պատժամիջոցների խախտման վեց կետով՝ կապված բանկի՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու բազմամիլիարդանոց սխեմային մասնակցելու հետ»։

Մեղադրող կողմը նշում է, որ Halkbank-ը «պարբերաբար մասնակցել է միլիարդավոր դոլարների ապօրինի շրջանառմանը»՝ կապված Իրանի նավթային եկամուտների հետ, եւ բանկի ղեկավարությունն անձամբ է կատարել այդ գործարքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդո» գործարանը պատրաստ է ուրանի 20 տոկոսով հարստացմանը
Կայուն իզոտոպերի ոլորտը պահանջում է ավելի շատ բարդ գիտելիքներ, եւ մենք այդ ոլորտում նախորդող որեւէ փորձ չունենք․․․
ԱԷՄԳ-ն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի. Իրանի դեսպան
Չնայած Թեհրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով պարտավորությունների կրճատմանը…
ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
Անցյալ շաբաթ Իրանը հայտարարել էր, թե վերսկսել է Ֆորդոյում ուրանի հարստացումը․․․
Միջուկային համաձայնագրի պահպանման դեպքում Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ էմբարգոն կհանվի․ Ռուհանի
Սակայն Իրանի հետ գործարքի ճակատագիրը հարցականի տակ հայտնվեց 2018թ․ մայիսից․․․
Թրամփը ուրանի հարստացումը Իրանի կողմից անչափ վատ քայլ է որակել
Շատ դրական քայլ» կլիներ «առեւանգված ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնին վերադարձնելը…
Իրանը Ֆորդո օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը
Բոլոր քայլերն իրականացվում են ԱԷՄԳ-ի կողմից հսկողության ներքո…