News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում աճուրդի կհանվի Երկրի վրա ընկած տիեզերական օբյեկտների ամենամեծ հավաքածուն։ Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Փարիզում։ Այս մասին ասվում է Lucien աճուրդների տան կայքում, որը վաճառքի կազմակերպիչն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ապագա սակարկությունների գլխավոր ցուցանմուշը Մոն Դյո երկնաքարն է, որի քաշը 364 կիլոգրամ է։ Երկրի վրա այն ընկել է 19-րդ դարավերջին, ներկայում Ֆրանսիայի տարածքում գտնված մեծությամբ երրորդ երկնաքարն է։ Փորձագետների գնահատականներով՝ տիեզերական օբյեկտի արժեքը կազմում է 80-120 հազար եվրո։

Մյուս լոտը լուսնային երկնաքարի կտորն է՝ 157 կիլոգրամ քաշով, որը հայտնաբերվել է ֆերմերի կողմից 1968-ին Օբ հյուսիսարեւելյան դեպարտամենտում։ Նրա արժեքը կկազմի 30-50 հազար եվրո։

Սակարկություններին կներկայացվեն նաեւ NASA-ի լուսանկարներ, Le Parisien եւ France Soir թերթերի համարներ՝ նվիրված Apollo 11 առաքելությանը, Լուսնի պատկերով ծրարներ։ Մինչեւ աճուրդը բոլոր լոտերը երկու օր կցուցադրվեն «Դրուո» հյուրանոցում։

Ինչպես նշել են աճուրդների տանը, սակարկությունները կդառնան միջոցառման մի մասը, որը նվիրված է Լուսնի վրա մարդու առաջին հայտնվելու 50-ամյակին։ Apollo 11-ը Երկրի արբանյակի վրա վայրէջք է կատարել 1969 թվականի հուլիսի 20-ին։ Աստղագնացներն էին՝ նավի հրամանատար Նիլ Արմսթրոնգը եւ լուսնային մոդուլի օդաչու Էդվին (Բազ) Օլդրինը։ Անձնակազմի երրորդ անդամը՝ Մայքլ Քոլինզը, մերձլուսնային ուղեծրում էր նավի հրամանատարական մոդուլով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիեզերական զբոսաշրջությունը՝ ապագայի իրողություն
Մարդիկ կարող են շրջել Մարսի վրա...
ԱՄՆ-ում ավելի քան 40 տարում առաջին անգամ լուսնային հողով պարկուճ են բացել
NASA-ի հաղորդմամբ՝ նմուշը բացել են հոկտեմբերի 5-ին Հյուսթոնում Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնում...
Աստղագետները հրապարակել են «տիեզերական ուրվականի» լուսանկարը
Լուսանկարն արվել է դեռեւս հունիսի 19-ին՝ «Հաբլ» աստղադիտակով, տեսանելի միջակայքում․․․
Երկնաքերի չափ աստղակերպն անցել է Երկրից 6 մլն կիլոմետր տարածության վրա
Հսկայական աստղակերպը հոկտեմբերի 25-ին անցել է Երկրի կողքով...
ՀՀ-ում տեզերական գործունեությունը հարկերից արտոնություն կստանա. «Երկու ընկերության հետ հիմա բանակցում ենք»
Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ի իր նիստում հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին...
Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA-ի գլխավոր ադմինիստրատոր
«Եթե մենք արագացնենք Լուսնի վրա վայրէջքի ժամկետները, այդպիսով կարագացնենք նաեւ Մարսի վրա վայրէջքի ժամկետները...
Ֆոտոռեպորտաժներ