News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել այդ ուղղությամբ վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության կողմից օրեր առաջ հաստատված երկու ռազմավարություններով նախատեսված կարգավորումներին:

Ռուստամ Բադասյանը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը Հայաստանի արդարադատության նախարարը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի,  Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոյի հետ և քննարկել հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել