News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը սեպտեմբերի վերջին գաղտնի կիբեռգործողություն է իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան սաուդյան նավթագործարանների վրա հարձակումների շարքի, որոնց պատասխանատվությունը Վաշինգտոնը դնում է Թեհրանի վրա։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնատար անձանց։

Կիբեռգրոհների շարքն ուղղված էր  Իրանի կողմից տարածվող քարոզչության դեմ, ասում է գործակալությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել կիբեռգրոհների մասին տեղեկությունը։ «Քաղաքականության եւ օպերատիվ անվտանգության շրջանակում մենք չենք քննարկում կիբեռտարածքում գործողությունները, հետախուզությունը եւ պլանավորումը»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթին։

Սաուդյան Saudi Aramco ընկերության երկու խոշոր ձեռնարկություններ գրոհի ենթարկվեցին սեպտեմբերի 14-ի գիշերը։ Հարձակման պատասխանատվությունը վերցրին Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները։ Պայթյունների եւ հրդեհների հետեւանքով, որոնք առաջացել էին անօդաչու թռչող սարքերի հարվածներից, աշխարհում ամենամեծ նավթարտահանողի արդյունահանումը նվազեց՝ օրական 9,8 մլն բարելից հասնելով 5,7 մլն բարելի։

ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակման պատասխանատվությունը դրեցին Իրանի վրա։ Նրանց վարկածով՝ գրոհը կազմակերպվել էր անօդաչու սարքերի եւ հրթիռների կիրառմամբ, որոնք չունեն հուսիները։ Թեհրանում այդ մեղադրանքներն անվանել են անհիմն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ