News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե կիսամյակային կտրվածքով ունեինք հարկային եկամուտների 63 մլրդ դրամի գերակատարում, ապա 9 ամսվա տվյալներով ունենք գերակատարման ցուցանիշ 52,9 մլրդ, կամ 5,2 տոկոսով ավել առաջին կիսամյակին ճշտված ցուցանիշի հանդեպ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք կանխատեսում էինք, որ 3-րդ եռամսյակում թերակատարումը կլինի 20-22 մլրդ դրամ, բայց ըստ էության 10 մլրդ է եղել թերակատարումը: Այսինքն տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս:

9 ամսվա հարկային եկամուտների ճշտված ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ 200 միլիոն դրամ է: Մենք տեսնում ենք, որ ունենք գերակատարում 17,7 մլրդ դրամ կամ 1,7 տոկոս»,-ասաց Անանյանը:

Նա հավելեց, որ 2018 թվականի 9 ամսվա հարկային եկամուտների կատարողականը եղել է 887 մլրդ 700 մլն դրամ, իսկ 2019-ի 9 ամիսներին ունենք 1 տրլն 79 մլրդ դրամ, այսինքն 191,5 մլրդ դրամով գերակատարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմում է 21,6 տոկոս: Կիսամյակային տվյալներով գերակատարման տոկոսը 24,7 էր:

«Ավելացված արժեքի հարկի եւ եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը 2018-ի 9 ամիսներին եղել է 72,5 մլրդ դրամ, իսկ այս տարի՝ 86,7 մլրդ դրամ: Այսինքն այստեղ էլ ունենք բիզնեսին կամ ընդհանրապես հարկ վճարողներին հարկերի վերադարձման ծավալների աճ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով հարկ վճարողների կողմից հարկային գերավճարներին, Դավիթ Անանյանը նշեց, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ գերավճարները եղել են 132,5 մլրդ դրամ, 2019-ի հունվարի 1-ին այդ թիվը նվազել է արդեն 21,5 մլրդ դրամ, իսկ արդեն հոկտեմբերի –ի դրությամբ՝ 9,2 մլրդ դրամ, ինչը եւս լավ ցուցանիշ է:

«Սա նշանակում է, որ մենք հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք նախորդ ժամանակաշրջաներում գրանցված գերավճարների հաշվին: Այսինքն դրանք չեն համարվել հարկային եկամուտ բյուջեի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ