News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Կարտոֆիլի գինը գարնանը կդառնա 400 դրամ, ցորենի ցանքատարածությունները պակասելու են, դեղձն այս տարի լավ բերք է տվել, լոլիկն էլ ցեցի պատճառով գցել է որակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ամփոփելով այս տարվա բերքի արդյունքները։

«Կարտոֆիլը թանկանալու է, գարնանը կլինի 400 դրամ, քանի որ ցանքատարածություններն են պակասել 10-15 տոկոսով։ Գյուղացին սերմ չունի։ Մեր ֆերմերները հիմա կարտոֆիլը կուտակում են, որ գարնանն ունենանք բարձր գին։ Էսօր էլ գինն արդեն բարձր է անցյալ տարվա համեմատ։ Ցորենի ցանքատարածություններն էլ են պակասելու, չկա սերմացու։ Այսօրվա վիճակով ինչ-որ կասկածելի այծի մորոքուվ մարդիկ են հայտնվում ու ասում են՝ Հայաստանի լոլիկը վատն է։ Կարծում եմ, որ երգիչը երգով պիտի զբաղվի, երաժիշտը երաժշտությամբ, հասարակաց կինն էլ՝ իր գործով»,- ասաց Բերբերյանը եւ հավելեց, որ այս տարի դեղձի լավ բերք կար՝ մոտ 10-15 տոկոսով։

Անդրադառնալով բանջարաբուծությունը զարգացնելուն ուղղված քայլերին՝ նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, միայն Ֆերմոնային թակարդներ է տեղադրել դաշտերում մոմազգի ցեցը կանխելու համար, որի համար ծախսել է 11 միլիոն դրամ.

«Ոչ մի քայլ չարվեց, այդպես էլ մորմազգի ցեցը մնաց դաշտերում։ Ֆերմոնային թակարդներ էին դրել, որը ստուգում է միայն ցեց կա, թե ոչ, բայց 11 միլիոն դրամ ծախսել են 10 հեկտարի վրա թակարդները տեղադրելու համար, կարելի էր 2-3 միլիոն դրամով էլ դա իրականացնել։ Չնայած նախարարությունում աշխատանք տարվել էր, որ բաց գրունտի բանաջարեղենը շատացնեն, հատկապես լոլիկը, բայց եթե կա ցեց, ապա լոլիկը վտանգված է»։

Բերբերյանը խոսեց նաեւ մսի գնի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ տավարի միսը թանկացել է 300 դրամով, խոզի մսի գինը՝ 100 ցածր է անցյալ տարվա գնից, սակայն Նոր տարուն ընդառաջ բարձրանալու միտում կա.

«Տավարի միսը թանկացել է մոտ 300 դրամով, ինչպես մեծածախը, այնպես էլ մանրածախը։ Եթե Կառավարությունը ցանկություն ունի իրոք ոչխարաբուծությունը զարգացնել, մենք պատրաստ ենք իրենց տալ լուրջ ծրագիր, որը որ 1-2 տարում Հայաստանում ոչխարաբուծությունը հնարավոր է հասցնել մոտ 1 միլիոն գլխի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչին ներկայացրել է տուրիզմի հեռանկարները
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին եւ քննարկել առաջիկա անելիքները...
Հայաստանում մտադիր են խստացնել ջրօգտագործողների միության ղեկավարների համար պահանջները
Նշենք, որ նույն պահանջները կիրառվում են նաեւ անձանց նկատմամբ, որոնք մտադիր են ջրային տնտեսության միության նախագահի պաշտոն զբաղեցնել...
ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու առաջարկը
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթը ենթադրում է Հայաստանի Ջրի ազգային խորհրդի լուծարում...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Հայաստանում համայնքների բոլոր ղեկավարներին կհարկադրեն հայտարարագրել իրենց ունեցվածքը
Նախատեսվում է, որպեսզի 15 հազարից ոչ պակաս բնակչություն ունեցող համայնքների բոլոր ղեկավարները հայտարարագրեն իրենց ունեցվածքը...
2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ. ՊԵԿ
Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները...
Ֆոտոռեպորտաժներ