News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


2017 թվականին «Սանիթեքի» եւ քաղաքապետարանը հարց են բարձրացրել, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ավելացված արժեքի հարկի դաշտում. Եւ այդ դիմումը բավարարվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Քաղաքապետարանն էլ հիմնավորումներ է ներկայացրել, որ ընկերությունը հաստատագրված վճարի դեպքում ֆինանսական միջոցներ կխնայեր եւ աղբահանությունը շատ ավելի արդյունավետ կիրականացվեր:

Խնդիրն այն է, որ 2018-ի հունվարի 1-ից հաստատագրված վճարների մասին օրենքն այլեւս չկար: Մենք իրենց ասացինք, որ հունվարի 1-ից պետք է գտնվեն ԱԱՀ դաշտում: Իրենք վկայակոչելով «օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը նախատեսում է, որ իրենց պարագայում օրենսդրությանը 5 տարի չպետք է փոխվի, մեզ հետ պայքարի մեջ մտան, որ 2018-ին եւս պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում: Դա եղել է գաղափարների մարտ, որը բնականաբար մեզ համար ընդունելի չէր: Մենք նախնական հաշվարկ կատարեցինք եւ քրգործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է»,-հայտարարեց Դավիթ Անանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր «Սանիթեքը» Հայաստանում գործունեություն չի իրականացնում եւ վնասի վերադարձի գումարները, որ դրված են քրեական գործում, դրանց վերադարձը եւս վտանգված են. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գումարները բերենք: Մենք տեսնում ենք, որ կարող ենք քննել եւ տեսնել, որ այդ ընկերության հիմնադիրների ուղղորդված գործունեություն կա»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու
Երրորդ երկրներից ներմուծվողներից բացի կթանկանան նաեւ տեղական արտադրանքը...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին. Սուրեն Պարսյան
Զեկույցում հատուկ ընդգծվել է որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային…
2020-ի բյուջեի նախագիծը ոչ մի ընդհանուր բան չունի տնտեսական հեղափոխության հետ. ԲՀԿ
ԲՀԿ-ն նշել է, թե ինչու է բացասաբար վերաբերվում 2020 թվականի բյուջեի նախագծին...
Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկին ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար
Զարգացման ասիական բանկը 10 մլն դոլարի վարկ կտա առողջապահության եւ կթության ոլորտների բարելավման համար...
Արմեն Սարգսյանը ՀՀ-ի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ մասնավորապես նշվել են էներգետիկայի…
Ամենաշատ