News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ryanair ավիաընկերությունը Եվրոպայում ուղեւորափոխադրումներով ամենախոշորներից մեկն է: Հոկտեմբերի 16-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության շնորհանդեսին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դավիդ Օ՛Բրիենը:

Ընդ որում՝ նա նշեց, որ իրենք Իսպանիայում տարեկան փոխադրում են շուրջ 46 մլն ուղեւորի: «Առաջիկա 4 տարում մեր հաճախորդների թիվը կաճի եւ կհասնի 200 մլն նիշին: Ամեն դեպքում, սա կարեւոր տեղեկություն է: Այսօր Հայաստանը Ryanair ընկերության ցանցում 40-րդ երկիրն է դառնում: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք Երեւանից 3 նոր ուղղության մասին՝ Հռոմը եւ Միլանը կմեկնարկեն հունվարին, Բեռլինը կսկսվի հաջորդ տարվա ամռանից: Դրանից բացի, 2020 թվականի ամռանից գուցե Գյումրիից Եվրոպայի ուղղությամբ՝ Մեմինգեն առաջին ավիաչվերթը մեկնարկի»,- հայտնեց Օ՛Բրիենը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանից ավելի քան 130 հազար ուղեւորի փոխադրումը թույլ կտա բացել նաեւ նոր աշխատատեղեր՝ ավելացնելով, որ իրենց ավիաընկերությունն ավելի թանկարժեք ավիաընկերությունների համեմատ կարող է այդ 130 հազար ուղեւորներին թույլ տալ խնայել մոտ 20 մլն եվրո։ «Եվ ես կարծում եմ, որ իրականում կարեւոր է, որ այդ նոր ուղղությունները կսպասարկվեն «կանաչ» ավիաընկերությունների կողմից։ Շատ ավիաընկերություններ խոսում են շրջակա միջավայրի մասին, բայց եւ միանգամայն այլ կերպ են վարվում»,- ընդգծեց իռլանդական ավիաընկերության կոմերցիոն տնօրենը։

Դավիթ Օ՛Բրիենը նաեւ նշեց, որ իրենց ավիաընկերությունը կարող է Հայաստանը կապել Եվրոպայի 86 քաղաքների հետ, ի տարբերություն մերձավոր մրցակիցների, որոնք քաղաքների այնքան էլ հարուստ ցուցակ չունեն։ «Եկող տարի կբացվեն նոր ուղղություններ դեպի Վրաստան, Լիբանան, եւ ուրախ կլինեմ տեղեկացնել, որ նաեւ Հայաստան։ Այս տարի մենք, ընդհանուր առմամբ, կսպասարկենք 150 մլն ուղեւորի։ Ընկերությունն ունի 500 ինքնաթիռ, որոնք բաշխվել են չորս ավելի փոքր ավիաընկերությունների միջեւ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ դրա շնորհիվ Եվրոպա ավիատոմսերի գներն էապես կնվազեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր ճյուղեր մեր գյուղատնտեսությունում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պատմում է Սյունիքի մարզում հիմնված պիստակի և կիվիի այգիների մասին...
«Փաստ». Ե՞րբ կբարձրանա գազի գինը. կարող է դա տեղի ունենա տարեվերջին
Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, եւ չի բացառվում...
Այս տարի գրանցվել է կապիտալի ներհոսք Հայաստանում եւ օտարերկրյա արժույթի լուրջ պահանջարկ. ԿԲ
Հայաստանում այս տարի գրանցվել է կապիտալի ներհոսք...
Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը. ՍԱՏՄ
Երեւանի Խորենացի փողոցում եւ Գում-ի շուկայում մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները պարտավորվել են մինչեւ 2019թ, դեկտեմբերի 1-ը մասամբ...
ՊԵԿ-ի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև հուշագիր է ստորագրվել
Այն կապահովի արդյունավետ փոխգործակցություն...
Հայաստանում ստանդարտացման նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունն աճել է. «Ստանդարտների ազգային ինստիտուտ»
Նա նկատեց, որ Հայաստանը որպես ԵՏՄ անդամ ստանձնել է որակի պահանջների իրականացման պարտավորությունները...
Ֆոտոռեպորտաժներ