News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում եմ 1988 թվականի սեպտեմբեր 1-ից. մենք 30 տարվա ընկերներ են ք եւ պատկերացրեք, իր՝ խաղադրույք կատարելու կամ չկատարելու վերաբերյալ մենք չենք էլ զրուցել, որովհետեւ ես գիտեմ, որ այդպիսի բան չկա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Ռաֆիկ Մաշադյանը հայտնի խաղադրույքներ անող է բուքմեյքերական ընկերություններում:

«Իսկ ցանկացած անձ խաղադրույք կատարելու իրավունք ունի, եթե այդ խաղադրույք կատարելը չի դառնում հիվանդություն: Քանի դեռ իր պաշտոնեական ծառայությունները կատարելի չի վտանգվում, մենք ոչ մի անձի չենք կարող արգելել խաղադրույքներ կատարել:

Դուք գիտե՞ք այդպիսի օրենք, որով պետական ծառայողին արգելվում է խաղադրույք կատարել: Ես այդպիսի օրենք չգիտեմ, եթե դուք գիտեք, ինձ ասեք, ես հանդես կգամ եւ կարգելեմ հարկային եւ մաքսային ծառայողներից այդպիսի բաներից: Բայց եթե կա անձ, որը խաղադրույք է կատարում եւ դրա ընթացքում պարբերաբար պարտվում է եւ զանազան տեղերից փող հայթայթելու ժամանակ կարող է վտանգվել իր ծառայողական պարտականությունների կատարումը, մենք այդպիսի անձի հետ ճանապարհ չունենք գնալու»,-հայտարարեց Անանյանը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ