News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Fisher Investments ամերիկյան ընկերությունը ավելի քան 600 մլն դոլար կորցրեց հիմնադրի՝ միլիարդատեր Քենեթ Ֆիշերի սկանդալային ելույթի պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող համաժողովում 68-ամյա ֆինանսիստը հաճախորդների հետ աշխատանքը համեմատել է կնոջ գայթակղության հետ, ինչպես նաեւ կատակել է սեռական օրգանների մասին։ Միջոցառման հյուրերը չեն գնահատել այդ խոսքերը՝ դրանք սեռամոլական համարելով։ Սկանդալ է բռնկվել, որից հետո Ֆիշերը ստիպված է եղել ներողություն խնդրել ելույթի համար։

Քննադատության ալիքի հետեւանքով Միչիգանի նահանգը Fisher Investments-ից հետ է կանչել 600 մլն դոլար թոշակային ներդրումներ, որոնք հիմնադրամի տնօրինման տակ էին։

Ֆիլադելֆիայի թոշակային հիմնադրամը նույնպես նախատեսում է տնօրինումից հանել 54 մլն դոլար։ Բացի այդ, ընկերության հետ կապերը խզելու հնարավորությունը քննարկում են Fidelity Investments-ը եւ Ֆլորիդայի թոշակային հիմնադրամը, որոնք Fisher Investments-ին են վստահել 500 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել