News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ տարուց ավելի է ասում եմ, որ Արմեն Բիլյանը անհարկի գտնվում է կալանքի տակ, խնդրում եմ դատարանին ուշադրություն դարձնել և վերանայել նրա խափանման միջոցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը։ Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից միայն Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

«Արդեն մեկ տարուց ավելի է ասում եմ, որ Արմեն Բիլյանը անհարկի գտնվում է կալանքի տակ։ Մենք այս մարդու տարիները գողանում ենք, խնդրում եմ դատարանին ուշադրություն դարձնել և վերանայել խափանման միջոցը, ոչ մի մտահոգվելու բան չունեք, որ մենք կխուսափենք, չենք գա, մենք հետամուտ ենք լինելու մեր կյանքի գնով Հայաստանում արդարադատություն իրականացնելու համար»,–հայտարարեց Մանուկյանը։

Վերջինիս խոսքով՝ Արմեն Բիլյանը վատառողջ մայր և քույր ունի.

«Աղջիկն ԱՄՆ–ից մի քանի անգամ եկավ՝ գնաց, պետք է ամուսնանա, ջահել կյանք է խորտակվում,  հիմա մենք տնաքանդությամբ ենք զբաղվում, թե՞ տուն կառուցելով»,–ասաց նա։

Մանուկյանի հայտարարությանն արձագանքեց սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ գործով տուժողի իրավահաջորդ  Հասմիկ Ոսկանյանը։

«Երեք ջահել տղաների կյանք է խորտակվել, երեք ընտանիք է քանդվել, իսկ դուք ցանկանում եք նոր ընտանիք կառուցել երեք զոհերի հիշատակի վրա։ Ու՞մ մայրն ու քույրը հիվանդ չեն, դուք տեղյակ եք երեք հոգու քույրերի ու ծնողների վիճակին, եթե ինձ մնար, բոլորը պետք է ճաղերի հետևում լինեին, ոչ թե ազատ պտտվեին, տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս»,–հայտարարեց նա։

Նշենք, որ այսօրվա նիստում Պավլիկ Մանուկյանը ցուցմունք տվեց և պնդեց նախկինում արված հայտարարությունը, թե Արմեն Բիլյանը չի եղել ոստիկան Գագիկ Մկրտչյանին կրակողը, այլ Էդուարդ Գրիգորյանը:

Մանուկյանի խոսքով՝ Մկրտչյանը մահացել է Էդուարդ Գրիգորյանի պատահական կրակոցից: 

Մանուկյանի այս հայտարարությունը, սակայն տուժողի իրավահաջորդի համար արժանահավատ չէր։

«Ասում եք պատահական կրակոց, պատահական չի եղել, երկու քայլ հետ եք գնացել ու բանալի չտալու համար կրակոց եք արձակել»,–դիմելով Պավլիկ Մանուկյանին, ասաց Հասմիկ Ոսկանյանը, ապա հավելեց.

«Դուք ինձ մեղադրում էիք իմ ցուցմունքը փոխելու համար, տարիուկես նստելուց հետո նոր հիշեցիք, որ Արմեն Բիլյանի չի եղել կրակողը, այլ մեկ ուրիշն է, կարո՞ղ է մի քանի տարի քնեք՝ արթնանաք, ասեք Վարուժան Ավետիսյանն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերի տակ նստած որոշում եք՝ ով ում դուրս քաշի. Սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» անդամներին
Իմ ասելով ահաբեկչություն է, ձեր ասելով՝ ապստամբություն…
Տեփանոսյանի սպանության գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. Վարուժան Ավետիսյան
Հրահանգ է եղել՝ չկրակել մարդկանց ուղղությամբ…
ՊՊԾ գնդի տարածքից դեպի օդ կրակոցներ հնչեցվել են՝ ժողովրդին ոգեւորելու համար. Վարուժան Ավետիսյանի ցուցմունքը՝ դատարանում
Ձերբակալում են պայմանավորված պատերազմի դեմ հնարավոր դիմադրությունը կանխելու համար…
Տղամարդկություն չունեք ասելու՝ մեր կրակոցից է եղել այդ ամենը. Գագիկ Մկրտչյանի կինը՝ «Սասնա ծռերի» անդամներին
Թիկունք թիկունքի իրար պաշտպանում եք, շատ ամոթ բան է…
Եթե պետք լինի, ապա էլի կանենք. Պավել Մանուկյանի հայտարարությունը՝ դատարանում
Մեր առջեւ դրված էր հայրենիքի կորուստը, եւ մենք ճիշտ ենք արել…
Այդ օրը մեր կողմից կրակոց չի եղել. Վարուժան Ավետիսյան
Սերժ Սարգսյանին առնչվող բոլոր նախկին պաշտոնյաները պետք է հեռու պահվեն գործի քննությունից…