News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով` այս գիշեր Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած եղբայրները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել։

 Տղաները պատմել են, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցներից մեկից գողություն են կատարել, ինչը նկատել են ոստիկանները և հետապնդել մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ։

Տղաները, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Գործի շրջանակներում ձերբակալվել են  եղբայրներ՝ ծնված 2003  և 2001թթ.:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխաների հայր։ Նա ոստիկանության համակարգում էր 2002թ., ուներ ոստիկանության ավագի կոչում։ Հարձակման արդյունքում ծեծի ենթարկված ոստիկան Ա. Հակոբյանը ներկայումս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը
Ինչից հետո նրան շտապ օգնության բժիշկները տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ․․․
Հասրաթյան փողոցում մահվան ելքով վրաերթի հետքերով. Իրական մեղավոր վարորդը ներկայացել է
«ՎԱԶ-21014»-ի 47-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Սուսաննա Գաբրիելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ...
Մանվելի Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին
Իրենց կողմից նշանակված այդ գնահատականները ոչ միայն սուբյեկտիվ ընկալման արդյունք են․․․
Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Վայոց Ձորում DAF բեռնատարը բախվել է արգելապատնեշին ու շրջված հայտնվել ապառաժ քարերի վրա
Քանի որ ավտոմեքենան բարձված է եղել ապրանքներով, ողջ գիշեր տեղում ծառայություն են կատարել ՃՈ տեսուչները, մինչեւ կժամանեն Իրանի...
Մանվել Գրիգորյանին ծափահարություներով դիմավորեցին նիստերի դահլիճում (ուղիղ)
Նրան դիմավորեցին անվասայլակով․․․
Ֆոտոռեպորտաժներ