News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Մեզ բացարձակ հետաքրքիր չէ, թե տվյալ կազմակերպության հիմնադիրը կամ հիմնական շահառուն ով է. մենք նայում ենք, թե հարկ վճարողն իր վարքագծով որքանով է համահունչ հարկային օրենսդրությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազ»-ում ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է։

Դավիթ Անանյանի խոսքով, այդ կազմակերպությունը երկու անգամ բողոք ներկայացնելու հնարավորություն է ունեցել. «Մեկն առնչվել է ստուգման ակտին: վերստուգիչ հանձնաժողովը որոշել է վերստուգում նշանակել եւ դա այսօր ընթացքի մեջ է: Մյուսը վերաբերել է անձնական հաշվի քարտում մեխանիկական թե տեխնիկական ինչ-որ սխալի, եւ բողոքարկման հանձնաժողովը տեսել է, որ այո, մեխանիկական սխալ կա եւ դա ուղղվել է:

Եթե մենք պետք է մեր առօրյա պրոցեսը փորփրենք, գնանք տեսնենք, թե տվյալ բաժնետերը էսինչ մարդու համագյուղացու թոռան, ծոռան էսինչն է եւ կապ փնտրենք իրական շահառուի առումով, ես կարծում եմ՝ դա կառուցողական չէ:

Մենք մեր վարքագծով կարողացել ենք ասել, որ ոչ մեկը կարեւոր չէ որպես անձ: Մենք չենք գնում շահառուին բռնում, հետո տեսնում, թե ինչ ունի: Մենք աշխատում ենք հարկ վճարողի հետ: Եթե պարզվի, որ Պողոսյան Պողոսը դրա բաժնետերն է եւ որպես բաժնետեր իր գործողություններով կամ անգործությամբ տվյակ հարկ վճարողի վարքագծին ուղղորդել է, այո, կարող է քրեաիրավական գնահատական տալու շրջանակներումնաեւ նրա վարքագիծն էլ ուսումնասիրության ենթարկվի»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազ»-ում ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է։

«Այսինքն՝ մի կողմից ցույց են տալիս, թե ստվերի դեմ են պայքարում, մյուս կողմից՝ չեն նեղացնում իրենց «յուրայիններին»,-գրել է թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Թվային օրակարգը կարող է նպաստել, որ Հայաստանը դուրս գա նոր շուկաներ. ՄԱԿ ԶԾ
Տարածաշրջանային երկրների մաքսային ծառայությունների փոխգործակցությունը կարեւոր է...
ՀՀ-ն տարածաշրջանում մաքսային տվյալների ստանդարտացման առաջատարն է. ՀՄԿ գլխավոր քարտուղար
Թվային տեխնոլոգիաները շատ կարեւոր են երկրների համար...
Թվայնացումը դառնում է առեւտրի սահմանամերձ համակարգի բարելավման հաջողության պայման. ՊԵԿ նախագահ
Թվայնացումը՝ առեւտրի բարելավման պայման...
Քաղաքային իշխանությունը խոստանում է 100 նոր տրոլեյբուս Երեւանի համար, բայց կանգառասրահներ շատ քիչ է ստեղծելու. «Լույս»
Բազմաթիվ անգամ պարոն Փաշինյանը խոսել է կանգառասրահներից, որ սա ուղղակի խայտառակություն է, որ մարդիկ մնում են անձրեւի տակ...
Իրանի եւ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերը համագործակցության լավ հնարավորություն են. փոխվարչապետ
Իրանի եւ Վրաստանի հետ ստորագրված փաստաթղթերը համագործակցելու լավ հնարավորություններ են ընձեռում...