News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով իրենց ծառայողական պարտքը կատարելիս այսօր առավոտյան զոհված՝  Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) եւ վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսեւորած խիզախության համար պարգեւատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

Հաշվի առնելով իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ոստիկանների, պետական ծառայողների նկատմամբ նմանատիպ դրսեւորումների անթույլատրելիությունը, հետագայում նման հնարավոր դեպքերի  կանխման հրամայականը՝ դեպքի առթիվ քրեական վարույթի հարուցման առաջին իսկ պահին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատախազական ողջ գործիքակազմի կիրառմամբ, օրենսդրությամբ նախատեսված իրավասությունների սահմաններում, հետամուտ լինել դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանը, հանցագործությունը կատարած անձանց մեղավորությունը հաստատող ապացույցների հնարավորինս օպերատիվ ձեռքբերմանը, դրա հիման վրա, համարժեք սանկցիաների շրջանակներում խստագույն պատժողական վերաբերմունքի դրսեւորմանը:                

Նման լպիրշ, հանդուգն հանցագործությունը ՀՀ դատախազությունը համարում է հարված նաեւ իր նկատմամբ՝ անհանդուրժելի համարելով պետական ծառայողի՝ դրանով իսկ պետության հանդեպ նմանատիպ որեւէ ոտնձգություն, անգամ նման ոտնձգության որեւէ փորձ: Նման դրսեւորումները որեւէ արդարացում ունենալ չեն կարող եւ պետք է ոչ միայն խստագույնս դատապարտվեն իրավապահ մարմինների եւ ողջ հասարակության կողմից, այլ նաեւ պետական եւ հասարակական ինստիտուտների կողմից իրականացվեն դրանից բխող՝ հանրային համապատասխան վարքագծի ձեւավորմանն ուղղված համատեղ միջոցառումներ:

ՀՀ դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ողբերգական կորստի կապակցությամբ խորապես ցավակցում է Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին եւ Ոստիկանության ողջ անձնակազմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանդարյան գյուղի մոտ «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել․ կան զոհեր. 13-ամյա աղջիկը վիրավոր է
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Աննա Ա․-ն (ծնված 2007 թ.) հոսպիտալացվել է Սիսիան...
Տաշիրում BMW-ն բախվել է խաչմերուկի մոտ գտնվող կրպակներից մեկին
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը...
Դալարիկ-Դվին ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ավտոտնակին. Երկու կանանց դուրս են բերել մեքենայից
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը...
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին…
Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ…
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ»-ը բախվել է ավտոմատ ուղեփակոցին
Բեռնատարի վարորդը, Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները…