News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը ճիշտ դիտարկումներ արեց, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Արցախի հարաբերություններում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ մեկնաբանելով Բալասանյանի՝ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունները:  

Նրա խոսքով՝ իշխանամետ լրագրողների կողմից հրահրման փորձեր են արվել: Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից Գրիգորի Հայրապետովի հրաժարականը փորձագետը կապում է նաեւ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսի հետ:

«Երեկ Բալասանյանն առաջին անգամ մեկնաբանեց «Դուշանբեի վերելակի» պատմությունը (Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը-խմբ.) եւ տպավորություն ստեղծեց, որ իրեն մանրամասներ են հայտնի: Փաշինյանի մոտ կասկածներ են առաջանում շրջապատի, հատկապես իր հետ չքայլած շրջապատի նկատմամբ: Հնարավոր է, որ հրաժարականը կապ ունի Բալասանյանի հայտարարությունների հետ, հնարավոր է՝ կապ չունի, սակայն մեծ քաղաքականության մեջ համընկնումներ չեն լինում»,- նշեց Քոչարյանը:   

«Բալասանյանը թեզեր եւ մտքեր հնչեցրեց, որոնք կան Հայաստանի եւ Արցախի հասարակությունների մի մասի մոտ, պարզապես նա ասում է այն, ինչը քննարկում են կուլուարներում կամ փորձում են դիվանագիտորեն լուծում տալ: Բալասանյանն ասաց այն, ինչը շատերը կցանկանային ասել, սակայն չեն կարողանում: Հայաստանում շատ դժվար է հակասել կամ չհամաձայնել Փաշինյանի հետ: Ցանկացած նման փորձ ցավոտ արձագանք է ստանում, հայրենասեր երիտասարդներ են հայտնվում, հարձակման փորձեր են արվում, քրեական գործեր են հարցվում, մարդիկ են հետապնդվում: Շատերը «պաս» են տալիս: Սակայն մենք Վանուատուում չենք ապրում եւ չենք կարող մեզ նման բան թույլ տալ»,- հավելեց փորձագետը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել