News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը շվեդ պաշտոնյաների հետ Ստոկհոլմում քննարկեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը եւ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Շվեդիայում ՀՀ դեսպանության աշխատակիցը։

ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեդիայի Թագավորության արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների պատվիրակության հետ, որը գլխավորում էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիլտոն Վահրենը:

Շվեդական կողմը ողջունեց նախքան ՄԱԱԵ մեկնարկը ԵՄ անդամ երկրների հետ ուղղակիորեն երկխոսելու եւ նրանց տեսակետներին հաղորդակից դառնալու Հայաստանի նախաձեռնությունը։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ խորացնելու միգրացիոն ոլորտում համագործակցությունը, ինչը պարարտ հող կստեղծի ՄԱԱԵ-ն հաջողությամբ նախապատրաստելու եւ իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժել եվրոպական ժողովրդավարությանը միջամտության համար
«Գործողությունների ծրագիրն առաջարկում է կատարելագործել արտաքին միջամտությանը հակազդելու ԵՄ ներկայիս գործիքները...
Հույն պատգամավորը ԵՄ կողմից թույլ պատժամիջոցներ է ակնկալում Թուրքիայի դեմ
Չնայած Եվրամիության որոշ անդամներ պնդում են խստացնել պատժամիջոցները Թուրքիայի դեմ, մյուսները դեմ են ցանկացած պատժամիջոցների Եվրամիության թեկնածու երկրի դեմ...
ԵՀ-ն մշակել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման ռազմավարություն
Եվրահանձնաժողովը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը ներկայացրել են նոր անդրատլանտյան ռազմավարության վերաբերյալ առաջարկ․․․
Եվրախորհրդարանի պատգամավորը խաղադրույքներ է կատարում թուրքական ընդդիմության վրա
ԵՄ-ն պետք է հստակ ազդանշան ուղարկի Էրդողանին, որ նրա ագրեսիվ պահվածքն այլեւս չի կարելի հանդուրժել․․․
ԵՄ-ն եւ ASEAN-ը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության մասին
«Որպես մտերիմ տնտեսական գործընկերներ՝ մենք հանդես կգանք հօգուտ անվտանգ եւ բաց առեւտրային ուղիների, ինչպես նաեւ ազատ եւ արդար առեւտրի: Միասին մենք ավելի քան մեկ միլիարդ ենք եւ կազմում ենք համաշխարհային տնտեսական հզորության գրեթե 25 տոկոսը...
ԵՄ-ն ու Թուրքիան հարաբերությունների բարելավման բավականաչափ առաջընթացի չեն հասել․ Մերկել
Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի գործունեությունը լուրջ խոչընդոտ է ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ճանապարհին․․․
Ամենաշատ