News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԼՂՀ դրոշի բացակայությունը Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ ոչ այնքան հստակ ողջույնը հանդիպման միակ կազուսը չեն եղել։ Այսպիսի կարծիք է հայտնել տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Տիգրան Քոչարյանը հոկտեմբերի 16-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով անհստակ ողջույնի մասին՝ փորձագետը նշել է, որ ինքն էլ «Ազատություն» ռադիոյի ձայնագրության ժամանակ սկզբում լսել է «նահանգապետ» բառը։ Բայց Փաշինյանի էջում հստակ տարբերակվում է՝ «պարոն Սահակյան»։

Ինչ վերաբերում է դրոշի բացակայությանը, այդ փաստը փորձագետը համարում է մանր ստորություն։ «Կարող էին դնել կամ չդնել։ Բայց հենց որ աղմուկ բարձրացավ այս թեմայով, հայտնվեցին հին լուսանկարներ։ Այստեղ մի հարց կա. եթե նախկինների սխալները հակադրում եք սեփական սխալներին, ինչո՞ւ էիք պայքարում նրանց դեմ, եթե շարունակում եք կրկնել դրանք։ Այս պատասխանը հին լուսանկարների տեսքով խոսում է այն մասին, որ լուսանկարները ձեռքի տակ են եղել՝ հարցը փակելու համար։ Եվ եթե ցանկությւոն լիներ, Արցախի դրոշը կհայտնվեր Սահակյանի թիկունքի հետեւում»,- կարծում է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ