News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը չնչին ուղերձներ է հղում նրանց, ովքեր իր հետ համաձայն չեն: Հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նա նշեց, որ, օրինակ, Երեւանում ԵՏՄ նիստին հայտնվում է վրացի լրագրողը, եւ արարողակարգն ինչ-որ ձեւով նրան թույլ է տալիս խայթոց ուղարկել Վլադիմիր Պուտինին: Կամ՝ «Վետօ» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում, իսկ ոստիկանները համոզում են Բաղրամյան չգնալ: Բայց հենց Պուտինի ավտոշարասյունը հայտնվում է Բաղրամյանում, հելսինկան կազմակերպությունից գրանտակերներին՝ «Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով թույլ են տալիս այնտեղ լինել»,- նշեց Տիգրան Քոչարյանը՝ պարզաբանելով, որ Փաշինյանը չի ցանկանում կամ չի կարողանում ուղիղ ասել, փորձում է հասկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ