News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Արցախի հարաբերություններում լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղաշրջումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ցույց տալ սեփական մոտեցումներն ու տեսլականները: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ճիշտ են այդ մոտեցումները, թե ոչ, ցույց կտա ժամանակը: «Ստացվել է այնպես, որ Արցախի իշխանությունները բռնել են մի ուղի, որին հետևում են երկար տարիներ և բավական հաջող: Փաշինյանը որոշեց, որ այլ կերպ պետք է գործի: Եվ հենց այդ ժամանակ լարվածություն առաջացավ, քանի որ տպավորություն ստեղծվեց, որ քայլերը չեն համաձայնեցվում Արցախի ղեկավարության հետ»,- նշեց Քոչարյանը:

«Անհամաձայնություն հայտնելով՝ Արցախի իշխանություններն առաջ են բերել Փաշինյանի զայրույթը։ Եվ երեւում է, որ Արցախի հետ հարաբերություններն այնքան էլ ջերմ ու փայլուն չեն, ինչպես կցանկանային։ Եվ եթե ինքը՝ Փաշինյանը, դա ուղղակի չի ասում, դա ցույց են տալիս նրա ենթակաները՝ բավական անհարգալից վերաբերմունք դրսեւորելով»,- կարծում է փորձագետը։ Նրա խոսքով՝ պետք է նաեւ հաշվի առնել Արցախի առաջիկա ընտրությունները, եւ կարելի է վստահ լինել, որ Հայաստանի իշխանությունները փորձելու են իրենց թեկնածուին անցկացնել:

Խոսելով «Արցախը Հայաստան է, եւ վերջ» թեզի մասին՝ փորձագետը նշեց, որ իրավական ճանապարհը անկախության հռչակումն է, ճանաչումը եւ հետո արդեն միացումը։ Հակառակ դեպքում, Հայաստանը կմեղադրվի ագրեսիայի մեջ, հիշեցրեց նա։ Նրա խոսքով՝ ամենաճիշտ տարբերակը ստատուս քվոյին վերադառնալն է եւ մոնիթորինգի համաձայնագրի կատարումը։ Դրանով կամրագրվեն Արցախի սահմանները, եւ կհենվենք ոչ թե Ալիեւի ազնիվ խոսքի վրա, այլ իսկապես տեսանելի կլինի ով է ագրեսորը, նշեց Տիգրան Քոչարյանը։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ