News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Բրյուսելում շարունակվող ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) չափորոշիչների շուրջ 12 ժամից ավելի տեւած բանակցություններից հետո մնում են բազմաթիվ չլուծված հարցեր: Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է միգրացիայի, քաղաքացիության եւ ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Brexit-ի հարցով գլխավոր բանակցող Միշել Բարնիեն Եվրահանձնաժողովի կոլեգիային տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում իրավիճակի մասին: Տեխնիկական բանակցություններն ընթացել են երեքշաբթի մինչեւ խոր գիշեր եւ դեռեւս շարունակվում են: Բանակցությունները կառուցողական են, սակայն բազմաթիվ լուրջ խնդիրներ են մնում, որոնք պետք է լուծվեն: Բանակցություններից հետո Բարնիեն կտեղեկացնի ԵՀ Մշտական ներկայացուցիչների կոմիտեին եւ Brexit-ի հարցով ԵԽ աշխատանքային խմբին»,- ասել է եվրահանձնակատարը:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ «լուրջ տարաձայնություններ են մնում մաքսային խնդիրներով, առեւտրի հարցերով եւ Brexit-ից հետո ազատ առեւտրի մասին կողմերի միջեւ համաձայնագրերի կնքման կարգի շուրջ»: «Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը  հետագա շտկման կարիք ունի: Եթե դա չկատարվի, համաձայնությունն անհնար է»,- ասել է մեկ ուրիշ դիվանագետ:

Բրյուսելը եւ Լոնդոնը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առաջարկների լրակազմը պետք է համաձայնեցնեն մինչեւ հոկտեմբերի 17-18-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովը, որպեսզի խուսափեն հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի Brexit-ից կամ ամսվա վերջին օրերին ԵՄ պետությունների ղեկավարների եւս մեկ արտահերթ գագաթնաժողով գումարելու անհրաժեշտությունից:

Միացյալ Թագավորությունը պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ Թերեզա Մեյի՝ վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի նախորդի կառավարության միջեւ։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել ապրիլի կամ մայիսի սկիզբ, հետո՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը փակուղուց դուրս բերել։

Բրիտանիայի վարչապետի պաշտոնից նրա հեռանալուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Բորիս Ջոնսոնը, որը խոստացավ, որ թույլ չի տա Brexit-ի նոր հետաձգում, եւ որ երկիրը ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ գործարքի դուրս կգա, եթե նա չհամաձայնի Լոնդոնի պահանջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու Մակրոնը առանձնազրույցում քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը (ֆոտո)
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար…
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկել են ողջույնի խոսքով եւ երկուստեք կարեւորել նման...
ԵՄ-ը ներկայացրել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման համակարգը
ԵՄ ԱԳ նախարարները մեխանիզմ են ընդունել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել անձանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են ածխաջրերի պաշարների անօրինական հորատման համար...
Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին. անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին
Նոյեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին...
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
«Խորհուրդը երկարաձգել է Վենեսուելայի դեմ սահմանափակող միջոցները մեկ տարով՝ մինչեւ 2020-ի նոյեմբերի 14-ը»...
Ժան-Կլոդ Յունկերը չի կարծում, թե Թրամփը նոր սակագներ կմտցնի եվրոպական մեքենաների համար
Եվրահանձնաժողովի հեռացող նախագահը չի կարծում, թե Թրամփը նոր սակագներ կմտցնի...
Ֆոտոռեպորտաժներ