News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:

Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:

Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:

Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքի մարզում փրկարարները նկատել են մոլորված արշավախմբի անդամներին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու…
Հայաստանը մտնում է ԱՊՀ-ում հանրահայտ հեղինակային շրջագայությունների թոփ հնգյակի մեջ
Երեւանը, Սեւանը եւ Ջերմուկը հեղինակային շրջագայությունների հանրահայտ թոփում են...
Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն Իսպանիայում հասել է ռեկորդային մակարդակի՝ 83,7 մլն մարդ
Իսպանիան երկրորդն է Ֆրանսիայից հետո օտարերկրյա այցելուների թվով...
Ուղիղ ավիաչվերթների առկայությունը կմեծացներ Հայաստան չինացի զբոսաշրջիկների հոսքը. ՀԿ
Սա կարող է հետագայում հանգեցնել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների աճին…
Ծաղկաձորը ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի թոփ տասնյակում է
Լեռնային դահուկներով եւ սնոուբորդով սահելու համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերը Ղազախստանում են, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում եւ…
Ավստրալիան ներդնում է տասնյակ միլիոնավոր դոլարներ անտառային հրդեհներից տուժած զբոսաշրջության ոլորտում
Կիրակի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է զբոսաշրջության ոլորտում 76 միլիոն ավստրալական դոլար ներդնելու մասին…
Ֆոտոռեպորտաժներ