News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել է ՏՏ մշակումներին, արհեստական բանականությանը եւ անօդաչու թռչող սարքերին նվիրված Digital UAV Forum 2019 միջազգային համաժողովը։

Համաժողովի անցկացման հիմնական նպատակը նպաստավոր պայմանների ստեղծումն է գիտակրթական եւ գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ երիտասարդ եւ տաղանդավոր մարդկանց գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում ներգրավելու համար։

Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 16-20-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, տեղի կունենա գիտաժողով, որի ընթացքում կներկայացվեն եւ կքննարկվեն գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներ արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Տեղի կունենա նաեւ Հաքաթոն, որի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 17-ին։ 36-ժամյա Հաքաթոնի մասնակիցները կցուցադրեն իրենց գործնական գիտելիքները եւ հմտություններն արհեստական բանականության եւ ԱԹՍ ոլորտում։ Համաժողովի վերջին օրերին տեղի կունենան դպրոցական սեկցիայի միջոցառումները. դպրոցականների նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետական դասեր եւ դրոնների ցուցադրական թռիչքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԲ-ի օգտագործումը թափ է հավաքում, սակայն ընկերությունների մեծ մասի տեխնոլոգիաները հեռու են «իրական» բանականությունից
ԱԲ-ն ճանաչվել է հեղափոխական տեխնոլոգիա, որը վերջին հաշվով կարող է ավելի լավացնել ամեն ինչ՝ բանկային գործից մինչեւ տրանսպորտ․․․
Twitter-ը թույլ կտա օգտատերերին թաքցնել իրենց գրառումների պատասխանները
Բացի այդ, մարդկանց հետաքրքիր է, թե ինչպես այդ գործառույթը կօգտագործեն հայտնի քաղաքական գործիչները կամ լրագրողները․․․
Թրամփը Apple-ի գլխավոր տնօրենին խնդրել է օգնել ԱՄՆ-ում 5G ցանցերի ստեղծմանը
Նրանք ամեն ինչ ունեն՝ փող, տեխնոլոգիաներ, տեսլական եւ Քուկին…
Google-ը կխստացնի քաղաքական գովազդի տեղադրման կանոնները
Google ընկերությունը նախատեսում է խստացնել քաղաքական գովազդի տեղադրման կանոնները...
Xiaomi-ի հաջորդ սմարթֆոնը կունենա 100 վատտ լիցքավորման սարք
Լիցքավորման սարքերի նոր սերունդը կներդրվի արդեն Mi 10 կամ Mi Mix 4 մոդելներում…
Հայ մասնագետներն ու ուսանողները «Global IT Award» մրցանակի դափնեկիրներից վատը չեն. նախարար
Դափնեկիրները երկրի յուրահատուկ դեսպաններ են, որոնք իրենց գործընկերների միջոցով տեղեկություններ են տարածում պետության ներուժի մասին…
Ամենաշատ