News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով նախաձեռնության մասին, հաղորդում է Accent TV-ն: 

«Դեսպանների նշանակման մասին լսումների ընթացքում Հայկ Վարդանյանը հարց է ուղղել Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու Դմիտրի Կրոյտորին: Այդ հարցն ուղղվել է նախորդ հարցի համատեքստում, որը հնչեցրել են խորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ կապված Թուրքիայի կողմից անցկացվող այսպես կոչված «սիրիական գործողությունների» հետ»,- նշել է աղբյուրը:

Հայկ Վարդանյանը, որը նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հայ համայնքի նախագահն է, ասել է, որ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ տարաձայնությունների առանցքային պահերից մեկն այն փաստն է, որ թուրքական կառավարությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Մոլդովայի խորհրդարանում մոտ ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի, եւ Մոլդովան կարող է միանալ ԵՄ երկրների մեծամասնությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը, որոնք ճանաչել են այդ փաստը, դա կարող է առաջացնել թուրքական կառավարության բացասական արձագանքը»,- նշել է Վարդանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը շատ կարեւոր քայլ էր․ Փաշինյան
Միջազգային ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչում է, դա անվտանգության հարց է․․․
Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը (ֆոտո)
Նշենք, որ Գունյա Մարկոսյանը 5 տարեկան հասակում Կարսի Նախիջեւան գյուղից…
Պոզները Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. տվեցին Թուրքիայի քթին, ու հերիք է
Պոզները՝ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործընթացի մասին...
Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպումից հետո սենատոր Գրեհեմը հնազանդորեն արգելափակեց Ցեղասպանության ճանաչումը
Այդ հանդիպումը բոլոր մասնակիցների համար հիասթափություն էր…
Թուրքական լրատվամիջոցը հեռացրել է Ցեղասպանությունը ժխտող հոդվածը. լրագրողը ազատվել է աշխատանքից
Բազմաթիվ թուրք ազգայնականները սկսել են սպառնալ Gazeteduvar–ի...
Հունական Կալամատա քաղաքում բացել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան (ֆոտո)
Կալամատայի քաղաքապետարանն արձագանքել է տեղի հայ համայնքի խնդրանքին եւ հավանություն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը…
Ամենաշատ