News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հնագետները Նարբոն հինավուրց քաղաքի տարածքում հայտնաբերել են հին հռոմեական պատկառելի չափերի գերեզմանոց, որտեղ կատարված հուղարկավորությունները թվագրվում են մ․ թ․ I-II դարերին, հայտնում է Planet- today-ը։

Գերեզմանոցը հայտնաբերվել է քաղաքի մուտքի մոտ։ Հին քաղաքն այն ժամանակ մ․ թ․ ա․ 118թ․ հիմնադրված Գալիայում հռոմեական գաղութի մի մասն է եղել։ Քաղաքը հիմնադրվել է առաջին հռոմեական ճանապարհի կողքին, որը Պիրենեյան թերակղզին կապում էր Իտալիայի հետ։

Գերեզմանոցը տեղակայված է եղել հռոմեական երկու ճանապարհների խաչմերուկում, քաղաքից մոտ 1 կմ հեռավորությամբ։ Փորձագետները ենթադրում են, որ այնտեղ մոտ հազար գերեզման կա։ Այսօրվա դրությամբ դրանցից 300-ն է ուսումնասիրվել։

Որոշ հուղարկավորություններ ամբողջական խմբեր են կազմում, մյուսները առանձնացված են արահետներով։ Դրանցից համարյա բոլորը հուշատախտակներ ունեն, որոնց վրա թաղվածների անունն է եւ կարգավիճակը։

Հուշատախտակի վրա տեղեկությունից կարելի է հասկանալ, թե ով է հուղարկավորվածը՝ ստրուկ թե ազատ մարդ։ Նրանցից համարյա բոլորը ծնունդով Իտալիայից են։ Փորձագետները հայտնել են, որ գերեզմանոցը քաղաքային է։ Այստեղ հայտնի մարդկանց գերեզմաններ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ