News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Ցինցինատի քաղաքի գազանանոցում եւ բուսաբանական այգում 1981 թվականից սկսած իրականացվում է հազվագյուտ բնապահպանական The Cincinnati Zoo’s Cat Ambassador ծրագիրը։ Կատվազգիների ձագերին, որոնք մնացել են առանց ծնողների, հանձնում են շների խնամակալությանը։ Սա կարող է շատ տարօրինակ թվալ, սակայն մասնագետները բացատրում են, որ բազմամյա պրակտիկան հերքում է կենդանիների այդ տեսակների միջեւ թշնամանքի մասին առասպելը։ Շները խոշոր կատվազգիների ձագերի համար գերազանց դայակներ եւ ընկերներ են դառնում, հայտնում է Nat- geo-ն։

Հովազների ցեղի շարունակությունը իր առանձնահատկություններն ունի։ Էգը սովորաբար ծնում է 5-6 ձագ, եւ պարզվում է հաճախ ի վիճակի չի լինում կերակրել նրանց, նաեւ եթե ձագերի մեծ մասն անկենսունակ է լինում, մայրը լքում է նրանց, այնպես որ բնական պայմաններում հովազի ձագերի շրջանում մահացությունը բավական բարձր է։

Վայրի բնության մեջ նման ձագերն անպայման մահանում են, իսկ գազանանոցներում դրանց խնամքն իրենց վրա են վերցնում անասնաբույժները։ Դրանում նրանց հաջողությամբ օգնում են շները, եւ այստեղ տեսակը կարեւոր չէ, կարեւոր են անձնական տվյալները։ Ցինցինատիում արդեն շատ այդպիսի ընկերներ կան՝ օրինակ Մուս շունը եւ Դոնի հովազը արդեն ավելի քան երեք տարի միասին են։

2019թ․ հուլիսի 7-ին Նիմա անունով էգ հովազը մի քանի ձագ էր ունեցել, սակայն ողջ էր մնացել միայն մեկը՝ Քրիսը։ Նրա շուն-դաստիարակի անունը Ռեմուս է։ Նա մեծացել է վարժանքների կենտրոնում, որտեղ շուն-փրկարարների են պատրաստում։ Հովազների համար դաստիարակներ շատ ուշադիր են ընտրում՝ հաշվի առնելով ակտիվությունը եւ սովորությունները։ Ռեմուսը միանգամից իրեն դրսեւորել է որպես իդեալական թեկնածու՝ նա շատ աշխույժ է, ընկերասեր, հոգատար եւ առաջնորդական հակումներ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ