News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ՝ նախավերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:

Հանդիպման նպատակն է  աշխատանքային քննարկումների արդյունքում ստեղծել սովորած գործիքների վերջնական կիրառման օրինակներ, ինչպես նաեւ լսել մեդիա եւ ՏՏ ոլորտի փորձագետներին։

«Այսօրվա դրությամբ թվային տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ունեն լավ աշխատանք ունենալու եւ կարիերայում կամ բիզնեսում հաջողության հասնելու հարցում: Համացանցին միացած համակարգիչը եւ սմարթֆոնը հզոր գործիքներ են գիտելիքներ ձեռք բերելու, կապեր հաստատելու, աշխատանքային եւ կենցաղային բազմաթիվ հարցեր լուծելու համար: Մենք վստահ ենք, որ այն գիտելիքները, որոնք ստացան  մեր ծրագրի մասնակիցները, մեծագույն ներդրումը կլինեն նրանց ապագա կյանքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դասընթացների փուլի ավարտին արդեն իսկ լավ արդյունքներ ենք գրանցել, այսօր էլ ներկայացվել են մասնակիցների կողմից պատրաստված նախագծերը։ Իհարկե միանշանակ է, որ դեռեւս անելիք ունենք ՏՏ գրագիտության եւ թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման գործում՝ հատկապես միջնակարգ կրթության ոլորտում։ Այդ առումով կարեւոր է թե՛ երեխաների ու ծնողների, թե՛ դաշտում աշխատող մասնագետների ու կրթական համակարգի որոշում կայացնողների ներդրումը, որպեսզի թվային հնարավորությունները ճիշտ ու գրագետ կիրառվեն ու ազդեն անհատի ձեւավորման վրա։ Մեծ դեր ունի նաեւ տեղական բիզնեսների գիտակից մոտեցումը՝ ներդրումներ կատարելու մարդու անհատական աճին եւ աշխարհում կատարվող փոփոխություններին գրագետ արձագանքելու միտում ունեցող ծրագրերում», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում եւ այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ ծրագրի վերջին փուլը
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների...
Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար...
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը 2020-ին նախատեսում է ստեղծել օնլայն-ալիք
Եկող տարի նախատեսվում է ստեղծել առցանց ալիք...
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2020-ին ծրագրում է անցում կատարել հեռուստասերիալների նկարահանման այլ ձեւաչափի
Նրա խոսքով՝ ենթադրվում է փոխել սերիալների տեւողությունը...
Պետբյուջեից ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերությանը 2020-ին կհատկացվի մոտ 7,4 մլրդ դրամ
Հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից կհատկացվի 7 մլրդ 396 մլն 131 հազ. դրամ...
Մենք վերեւներից որեւէ զանգ չենք ստանում, հավաստիացնում եմ. Արա Շիրինյան
Հանրային այլ ալիքներ ստեղծելու անհրաժեշտություն կա, բայց դա ցանկության հետ չի կապված, այլ հնարավորությունների...
Ֆոտոռեպորտաժներ