News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ լրագրողներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է եւս մեկ անգամ արժեւորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարեւորագույն գործում:

Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետեւողական է եւ շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ եւ վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցրել 61-րդ հորիզոնականը: 

Հարգելի' գործընկերներ,

մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, եւ մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք եւ զարգացնենք այն:

Մեկ անգամ եւս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ եւ մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ եւ անվտանգ գործունեություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անգլիական թերթը ներողություն է խնդրել ողջ մարդու մահախոսականի համար
Թերթը ստիպված էր ներողություն խնդրել...
Financial Times-ի գլխավոր խմբագիրը կին կլինի
Բարբերը, որը թերթը ղեկավարում է մոտ 15 տարի, պաշտոնից կհեռանա հաջորդ տարվա սկզբին․․․
Ինդոնեզիայում արմավի յուղ արտադրողը մարդասպաններ է վարձել երկու լրագրողի սպանելու համար
Ինդոնեզիայում գործարարը կալանավորվել է լրագրողների սպանության կասկածանքով...
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են լրագրողների նկատմամբ ճնշումները.«Մեդիա Պաշտպան»
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հակափաստարկներ է ներկայացնում...
Հաքերները երկրորդ անգամ են հարձակվել «Իմեդի» հեռուստաալիքի վրա
Ընկերության IT մասնագետների տեղեկացմամբ՝ ցանցում է հայտնվել կրիպտովիրուս…
Ավստրալական թերթերը լույս են տեսել առաջին էջերի մգեցված տեքստերով՝ ի նշան բողոքի
Ավստրալական կարեւոր թերթերի առաջին էջերը լույս են տեսել առաջին էջերի մգեցված տեքստերով...
Ամենաշատ