News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Արդշինբանկ» ՓԲ ընկերությունը հոկտեմբերի 10-ից սկսել է արտարժութային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկումը:

Պարտատոմսերի թողարկումը պարունակում է 50,000 արժեկտրոնային պարտատոմսեր, որոնց անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ընդհանուրը 5,000,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան եկամտաբերությունը՝ 5.40%, մարման ժամկետը` 27 ամիս, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ եռամսյակային:

Տեղաբաշխումը կավարտվի 2019թ դեկտեմբերի 10-ին: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի հունվարի 10-ին:

Պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի Ֆոնդային բորսայում և ընտրված մարկետ մեյքերի կողմից կիրականացվեն ամենօրյա երկողմանի գնանշումներ/առքուվաճառքներ:

Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրին և պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Արդշինբանկի պաշտոնական կայքէջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը ներկայանում է նոր եւ հարմարավետ տարբերակով (ֆոտո)
Հավելվածի միջոցով գործարքները կատարվում են շատ արագ եւ անվտանգ…
Բակո Սահակյանը Արթուր Ջավադյանի հետ քննարկել է բանկային ոլորտում համագործակցության հարցը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը…
«Հայբիզնեսբանկը» Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում (ֆոտո)
Բիզնես ֆորումի շրջանակներում խոսվեց մարզերում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին աջակցելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ փորձի ու պատրաստակամության մասին...
IDBank-ն ավարտեց Տեղեկատվական անվտանգության արշավի այս փուլը դասախոսությամբ (ֆոտո)
Բացի այդ, Բանկը հետաքրքրված հաճախորդների համար կազմակերպեց ՏԱ արշավի եզրափակիչ դասախոսություն, որին մասնակցեցին տարբեր բուհերի ուսանողներ և հետաքրքրված այլ անձիք...
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը Լոռու մարզում հանդիսավոր բացեց երրորդ մասնաճյուղը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը, առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը...
Մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում.Փաշինյան
Դատաիրավական բարեփոխումներն այսօր ամենախնդրահարույց հարցերից մեկն է...