News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Իրավապահները հայտնաբերել են այն ատրճանակը, որից արձակված կրակոցից  հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ազատության պողոտայում սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ Ոստիկանությունից  NEWS.am–ին հայտնեցին, որ ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը հայտնաբերվել է  կասկածյալների բնակության վայրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։

Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրներ։

Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։

Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը։

Եղբայրները ձերբակալվել են։

Քննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը ցավակցում է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզում 33-ամյա վարորդը «Մոսկվիչ 412»-ով կողաշրջվել ու հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)
Առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մյուս ուղեւոր՝ Մեծավան գյուղի բնակիչ, 56-ամյա Վահան Արտեմյանը տեղում մահացել է…
Պայթյուն Արթիկ քաղաքում. կա տուժած (ֆոտո)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական…
Սոթք գյուղում բախվել են «ԶԻԼ» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները. Կան տուժածներ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները…
Վրաերթ Լենինգրադյան փողոցում. 55-ամյա քաղաքացին հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «ԲՄՎ»…
Մեկ օրում բացահայտվել է 38 հանցագործություն. Սա ամենօրյա դեպքերի ակնհայտ նվազում է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 28-ից 29-ը…
Ձորաղբյուր գյուղի մոտակա սարում դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ամենաշատ