News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիական միտումները եւ առաջնահերթ ուղղությունները քննարկվել են ԱԲ եւ ԱԹՍ համաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում Digital UAV Forum 2019-ի շրջանակում։ Ելույթ ունենալով համաժողովի բացման ժամանակ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ռուբեն Ադաշյանը նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է ներկայացնելու ձեռքբերումները եւ ծանոթանալու ռուս գործընկերների հաջողություններին։ Նա տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակում մասնակիցները կքննարկեն այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսին են ԱԹՍ զարգացման առաջնահերթ ուղղությունները, ԱԲ տեխնոլոգիան եւ կիրառումը անօդաչուների կառավարման մեջ։ Մասնակիցները կքննարկեն անօդաչու թռչող սարքերի առեւտրայնացման շուկաները, ինչպես նաեւ ԱԹՍ շուկաների կադրային ապահովումը։ Իր հերթին, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ԱԹՍ կենտրոնի տնօրեն Դմիտրի Պանյուկովը նշեց, որ սթարթափերի փուլն անօդաչու թռչող սարքերի ոլորտում ավարտվում է։ Նրա գնահատականներով՝ ԱԹՍ շուկան սթարթափերի տնտեսությունից անցնում է կայուն զարգացման։ Համաձայն կատարված հետազոտության՝ ներդրումները ԱԹՍ ոլորտի սթարթափերում 2015-ին կրճատվել են, ինչի հետեւանքով շուկայում մնացել են կայացած ընկերություններ, որոնց համար շուկա մտնելը դժվարացել է։ Պանյուկովը ներկայացրել է իրավիճակը ԱԹՍ ռուսական շուկայում՝ նշելով, որ ի տարբերություն շուկայի առաջատար Չինաստանի եւ ԱՄՆ-ի, որտեղ վաճառքի ծավալները կազմում են համապատասխանաբար 3334,0 մլն դոլար եւ 2972,8 մլն դոլար, Ռուսաստանի ծավալները բավական համեստ են եւ տատանվում են 50 մլն դոլարի սահմաններում։ Բայց ԱԹՍ շուկան զարգանում է,  զգացվում է կադրերի պակաս։

Պանյուկովի խոսքով՝ առաջիկա տարիներին ռուսական շուկայի բնականոն գործունեության համար կպահանջվի մոտ 2 հազար նոր մասնագետ։ «Եվ այստեղ խոսքը ոչ թե ավիակոնստրուկտորների, այլ ԾԱ եւ սենսորիկայի ոլորտի մասնագետների մասին է»,- ասել է նա։ Քննարկումների ընթացքում համաժողովի մասնակիցներն անդրադարձել են ծրագրային կոդերում եւ արձանագրություններում սխալների թեմային, որոնք կարող են այնպիսի բացասական հետեւանքների հանգեցնել, ինչպիսին է ԱԹՍ կառավարման կորուստը կամ նրա զավթումը։ Քննարկվել են սխալների որոնման մեթոդները՝ կապված կոդի կլոնների հետ՝ բաց ելակետային կոդով ԱԹՍ-ների հանդեպ։ Քննարկումների մասնակիցներին ներկայացվել են նաեւ ԱԹՍ աշխատանքի վերաբերյալ ՄԱԻ ծրագրավորման եւ մետամոդելավորման տրամաբանության մեթոդների եւ գործիքների մշակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ը ներկայացրել է «պատմության մեջ իր ամենահզոր MacBook Pro-ն»
Apple-ում նշել են, որ բարելավված «մկրատ» մեխանիզմի շնորհիվ օգտատերերը կկարողանան տեքստը հավաքել ավելի ճշգրիտ, հարմար եւ ավելի լուռ...
Facebook-ը գործարկել է Instagram-ով եւ WhatsApp-ով վճարելու հնարավորություն
Facebook-ը սեփական վճարային համակարգ է գործարկել...
IUnetworks-ի կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը ներդրվելու է Տաջիկստանում (ֆոտո)
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Տաջիկստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային կառավարման զարգացման և ազգային տնտեսության թվայնացման ուղղությամբ...
ԵՏՄ-ում ռոումինգը հանելու ճանապարհային քարտեզը կներկայացվի դեկտեմբերին. ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական
Դեկտեմբերին կներկայացվի ԵՏՄ-ում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը...
Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում ՀՀ-ն ներկայացված է առանձին տաղավարով.մեր տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը
«SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով...
Անգլիայում վաճառքում է հայտնվել արհեստական բանականության կողմից ստեղծված առաջին ջինը
ԱԲ-ջինի բաղադրատոմսը ստեղծել է Ginette նեյրոցանցը, որին ստեղծել եւ սովորեցրել են բրիտանական բրիստոլյան Circumstance Distillery-ի հիմնադիրները․․․
Ֆոտոռեպորտաժներ