News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին դատարանում  NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ազատության  պողոտայում ոստիկանի սպանության դեպքին։

«Դատապարտում եմ անշուշտ և շատ խիստ եմ դատապարտում։ Այդպիսի անկառավարելի վիճակ ստեղծելու համար մեղադրում եմ այսօրվա գործող իշխանություններին, որոնք բավարար արդյունավետ քայլեր չեն կատարում»,–ասաց նա։

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ մարդկանց կյանքերն իրար հավասար են և բարձրագույն արժեք են։

«Միևնույն ժամանակ ցուցանիշային է ոստիկանների դեմ ոտնձգությունը, որովհետև չարվեց այն, ինչ պետք է արվեր։ Կառավարման ճգնաժամ կա և այդ ճգնաժամը խորանում է, ինչի հետևանքով առաջանում և առաջանալու են նման իրավիճակները»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի՝ «Սասնա ծռերի» կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ՊՊԾ գունդ մուտք գործելու եւ զավթելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության ավագ, 38–ամյա  Տիգրան Առաքելյանը և վիրավորվել 25–ամյա Ա. Հակոբյանը: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու,մ զենքը խլելու և ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղեգնաձորի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տեւած օպերատիվ միջոցառումների արդյունքում...
Ոստիկանները մեքենաների կողային հայելիներ գողություններ են բացահայտել. Հեղինակը նույն անձն է
Գողացված ու վաճառված հայելիները հայտնաբերելու եւ տուժողներին վերադարձնելու միջոցառումները շարունակվում են...
Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու եւ Գեղարքունիքի ոստիկանապետերին
Դիմելով քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պատասխանատուներին՝ Արման Սարգսյանը…
Մեկ օրում գրանցվել է 54 հանցագործություն. անձի առեւանգում, անչափահասի հետ սեռական հարաբերություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին
Դեռեւս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների…
Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում
Հարավային Կորեայում լաբորատորիայում պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ...
Ֆոտոռեպորտաժներ