News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանը այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ-ի Հանրային կապերի գրասենյակը։ 

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարեւորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։

Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։

Տպել