News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 17
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեւանում անցկացվող Digital UAV Forum-2019 համաժողովի շրջանակներում մեկնարկել է արհեստական ինտելեկտի եւ անօդաչու թռչող սարքերի ոլորտին վերաբերող առաջադրանքների 36-ժամյա հաքաթոնը։ Մրցանակային ֆոնդը 2,2 մլն դրամ է։ ՄԱԻ-ի ագիտկենտրոնի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Շարմանովի խոսքերով, հաքաթոնին մասնակցում է ընդամենը 12 թիմ՝ Հայաստանից եւ Ռուսաստանից։

Որեւէ տարիքային սահմանափակում հաքաթոնի մասնակցության համար չկա, մասնակցում են բոլորը՝ դպրոցականներից մինչեւ պրոֆեսորներ։ «Այստեղ կարելի է հանդիպել ե՛ւ դպրոցականների, ե՛ւ ուսանողների, ե՛ւ ասպիրանտների, ե՛ւ նույնիսկ դասախոսների»,- նշեց նա։ Շարմանովը հավելեց, որ հաքաթոնը ոչ միայն ծրագրավորողների համար է, դա միջոցառում է բոլորի համար, ով ուզում է դրսեւորել իրեն, ինչ-որ նոր բան սովորել։ Թիմերին ներկայացվում են տեխնիկական առաջադրանքներ, որոնք առաջարկել են հաքաթոնի անցկացման գործընկերները։ Մասնավորապես, ՄՏՍ ընկերության կողմից ներկայացվում է քեյս, որը կապված է ԱԹՍ ազդանշանային ցանցի որակի մոնիթորինգի հետ, որից կախված այս կամ այն միջոցի ընդունման մասին որոշում է կայացվում։

Քեյս կա նաեւ «Լոկատոր» ընկերությունից, որտեղ լուծվում է մարդկանց որոնման եւ փրկության խնդիրը, եւս մեկ քեյսը կապված է անօդաչուների օգնությամբ պահեստներում պահուստների վերլուծության եւ գույքագրման հետ, տեղեկացրեց Շարմանովը։ Յուրաքանչյուր թիմ ինքնուրույն կընտրի տեխնիկական առաջադրանքը։ Թիմերը այսօր եւ վաղը կաշխատեն իրենց նախագծերի վրա։ Հոկտեմբերի 17-ի երեկոյան դրանք իրենց նախագծերի շնորհանդես կանցկացնեն, իսկ ժյուրին, հիմնվելով հինգ չափորոշիչների վրա, կգնահատի աշխատանքները եւ կընտրի 3 հաղթողներին, որոնք էլ կստանան դրամական մրցանակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
15 տարվա աշխատանքի ընթացքում ալգորիթմները կվերացնեն մոտ 800 մլն աշխատատեղ
Աշխատատեղերի կորստի տեմպերը մեծանում են, առաջին հերթին ավտոմատացման վրա ծախսերի նվազման հաշվին․․․
Հակամենաշնորհային հետաքննությունը Google-ի հանդեպ տարածվել է Android-ի վրա
Հետաքննությունը կտարածվի նաեւ Android-ի վրա...
Էսփերը հերքել է Պենտագոնի՝ Microsoft Corp-ին պայմանագիր տրամադրելու որոշման կողմնակալության մասին ենթադրությունները
Պենտագոնի որոշումը կողմնակալ չէ...
Հայաստանում ինժեներական քաղաքի նախագծման աշխատանքներն ավարտական փուլին են մոտենում. նախարար
Նախարարը հայտնեց, որ նախարարությունը ծրագրում է քաղաքում մոտ 35 ինժեներական ընկերություն տեղավորել...
ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է 2020-2025 թվականների ռազմավարությունը
«Այն շուտով կհանձնվի հանրության դատին»,- նշեց Արշակյանը...
2020-ին ՀՀ-ում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության կարիքներին կհատկացվի մոտ 12,4 մլրդ դրամ
12,4 մլրդ դրամ կհատկացվի բարձրտեխնոլոգիական ռազմական արդյունաբերության կարիքներին...