News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Խոսքի ճանաչումը մատչելիության գաղափարի մի մասն էր, որը մշակվել է տարիներ շարունակ, եւ այդ մեխանիզմը, անկասկած, կօգնի սահմանափակ հնարավորություններով մարդկանց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց DeepMind UK-ի գիտաշխատող Ալեքս Գրեյվսը: 

«Գաղափարն այն է, որ մենք կարող ենք խոսել մեր համակարգչի հետ եւ փոխգործակցել դրա հետ: Ես կարծում եմ՝ այդ տեխնոլոգիաները, անկասկած, կօգնեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց»,- նշեց նա Երեւանում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ի ժամանակ: 

Նրա խոսքով՝ սկզբնապես ինքը զբաղվում էր ձեռագրի ճանաչմամբ, եւ մեթոդները, որոնք նա մշակել է, ընդունելի են եղել նաեւ խոսքի ճանաչման համար: «Գործնական կիրառման տեսանկյունից՝ ձեռագրի ճանաչումն իմ կողմից մշակված ալգորիթմի միջոցով օգտագործվել է կանադական փոստի կողմից նամակների տեսակավորման համար: Ես չիգտեմ՝ արդյոք դա մինչ այժմ շարունակվում է, սակայն խոսքի ճանաչումն ավելի լայն կիրառում ունի»,- հայտարարեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է նրան, որ մարդիկ քիչ են շփվում միմյանց հետ, դոկտոր Գրեյվսը նշեց, որ իր համար հարցը բաց է մնում: 

«Երբ մենք քայլում ենք փողոցով, տեսնում ենք մարդկանց, որոնք նայում են իրենց հեռախոսներին: Արդյո՞ք դա մարդկանց ստիպում է միմյանց հետ ավելի քիչ շփվել, կամ արդյո՞ք նրանց միջեւ կապը տեղի է ունենում այլ մեխանիզմների օգնությամբ: Կարծում եմ՝ այդ հարցը բաց է մնում»,- հավելեց նա:

Նշենք, որ «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը (Global Innovation Forum (GIF) անցկացվում է Հայաստանում հոկտեմբերի 16-18-ը ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ