News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Under Armour ընկերությունը Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ի տիեզերական զբոսաշրջիկների համար համազգեստ է ներկայացրել։

CNBC-ը հայտնում է, որ ընկերությունները համագործակցում են Virgin Galactic-ի տիեզերական հագուստի լիակատար շարքի ստեղծման գործում, որը կդառնա «հատուկ մասնավորապես տիեզերագնացների համար ստեղծված» առաջին հավաքածուն։ Հավաքածուն ներառում է սկաֆանդր, մարզումների համազգեստ, կոշիկ եւ նույնիսկ՝ բաճկոն։

Virgin Galactic տիեզերանավը երկու օդաչուների հետ մինչեւ վեց ուղեւոր կտանի տիեզերք։ Տիեզերանավը մինչ նրա շարժիչը գործի գցելը բաց կթողնեն 40 000 ֆուտ բարձրության վրա գտնվող ռեակտիվ ինքնաթիռից։ Այնուհետեւ տիեզերանավը եւ նրա ուղեւորները 10 րոպե կմնան անկշռելիության մեջ։ Virgin Galactic-ի չվերթի տոմսը մեկ մարդու համար արժի մոտ 250 000 դոլար։

Under Armour-ի սկաֆանդրը ստեղծված է տարբեր նյութերից, որոնք Virgin Galactic-ի խոսքերով, մանրամասն թեսթավորվել են տիեզերական թռիչքներին մոտ պայմաններում։

Virgin Galactic-ը գտնվում է իր տիեզերանավի թեսթավորման ավարտական փուլում։ Հունիսի վերջի դրությամբ ընկերությունը 603 հաճախորդ ուներ, որոնցից շատերը տարիներով սպասել են տիեզերք թռչելու իրենց հնարավորությանը։

Ընկերությունը ծրագրում է տիեզերական չվերթները սկսել 2020թ․, եւ Բրենսոնը, ինչպես ակնկալվում է, առաջինը կթռչի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ