News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական ոստիկանությունը 3 մարդու է ձերբակալել, որոնք, ենթադրաբար, ոսկե զուգարանակոնք են գողացել պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոսկե զուգարանակոնքը գողացել էին սեպտեմբերի կեսերին Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմ պալատից: Այն պատրաստվել է 18 կարատանոց ոսկուց իտալացի նկարիչ-կոնցեպտուալիստ Մաուրիցիո Կատտելանի կողմից:

«Գործի քննության շրջանակում ձերբակալվել են 35-ամյա եւ 34-ամյա 2 տղամարդ եւ 36-ամյա մի կին, նրանք Օքսֆորդի բնակիչներ են: Նրանց մեղադրանք է առաջադրվել գողության նպատակով դավադրության մեջ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պարզ չէ՝ արդյոք հաջողվել է գտնել եւ վերադարձնել  ոսկե զուգարանակոնքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ