News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սյունակները կարող են արագացնել առցանց ուսուցումը եւ որոշումների ընդունումը, իսկ արհեստական բանականությունը կարող է օգնել ճիշտ ընտրություն կատարել։ Այս մասին Գլոբալ ինովացիոն համաժողովի ընթացքում NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Սլովակիայում DeepMind-ի գիտաշխատող Միխալ Վալկոն։

Գիտնականը սոցցանցերում տեղեկատվության հավաքագրման օրինակով բացատրեց, թե ինչպես կարող են սյունակները օգնել։

«Բանն այն է, որ եթե մենք, օրինակ, փորձենք տեղեկատվություն իմանալ սոցցանցերի յուրաքանչյուր օգտատիրոջ մասին, մենք ստիպված կլինենք փոխգործակցել յուրաքանչյուր մարդու հետ։ Երկրագնդի վրա 7 միլիարդ մարդ կա, եւ այդ պատճառով դա շատ դանդաղ կընթանա։ Այս իրավիճակում սյունակները կարող են մեզ օգնության գալ։ Հնարավոր է, որ դուք նման եք ձեր ընկերներին, եւ ես կարող եմ ինչ-որ բան իմանալ ձեր մասին նույնիսկ չխոսելով ձեզ հետ։ Սա սյունակների օգտագործման միջոցներից մեկն է»,- պարզաբանեց նա։

Նրա խոսքերով, ընդհանոր առմամբ, մարդիկ ԱԲ-ն օգտագործում են շատ ոլորտներում, օրինակ, հեռախոսներում, սակայն մեծ մասամբ նրանք նույնիսկ չեն գիտակցում, որ օգտագործում են այն։ «Ես կարծում եմ, որ մենք ավելի պակաս սուր կընդունենք ԱԲ-ն ապագայում։ Արհեստական բանականությունը մեզ արդեն շրջապատում է, մեր բոլոր հեռախոսներում փոխգործակցությունը ԱԲ-ի միջոցով է իրականացվում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱԲ-ն առաջիկա 5-10 տարիներին շատ ավելի կոմունիկատիվ  կլինի եւ ավելի շատ ոլորտներ կշոշափի»։

Հիշեցնենք, որ «Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին՝ ամբողջ աշխարհից առաջատար գիտնականների մասնակցությամբ:

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ