News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նվաստացրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասին՝ նրան մեղադրելով ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Bild-ին։

Թուրք առաջնորդը գերմանական արտգործնախարարի հասցեին խիստ քննադատությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է Սիրիայում ռազմական գործողությունից հետո Անկարա սպառազինությունների արտահանումը սահմանափակելու ծրագրերի մասին։

Էրդողանը Մաասին «դիլետանտ» է անվանել։ «Եթե դու որեւէ բան հասկանայիր քաղաքականությունից, դու այդպես չէիր խոսի»,- հայտարարել է նախագահ Էրդողանը։

Բացի այդ, նա քմծիծաղով է արտահայտվել ռազմական արտահանման Գերմանիայի ծրագրերի վերաբերյալ։ «Եւ ահա գալիս է գերմանացի արտգործնախարարը՝ մարդ, որը չափի զգացում չունի, եւ ասում է․ «Մենք Թուրքիային զենք չենք տրամադրի։ Այլեւս վերջ»,- հայտարարել է Էրդողանը։

Նա հավելել է, որ այդ քայլից կպարտվի ոչ թե Թուրքիան, այլ Մաասը եւ Գերմանիան։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ