News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը  01:51-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնագոմային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել՝ ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 18:12-ին:

Այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ազբո շիֆեր՝ մոտ 170 քմ, ջերմահարվել՝ բրիկետի արտադրման սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր:

Տպել
Ամենաշատ