News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ կից հրապարակելով դեղորայքի ապառիկ վաճառքի հայտարարության լուսանկարը ։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Էս ու՞ր հասանք...

Եվ այս երկրում օրինաչափ է՞, որ շրջմոլիկ պետական պաշտոնյաների անպտուղ շրջագայությունների և կառավարական առանձնատների ու գերշքեղ ծառայողական ավտոմեքենաների համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ դուրս գրվեն..

Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում... Էս ու՞ր հասանք...

Բա ու՞ր է ժողովրդի մասին մտածող չկոռումպացված հեղափոխական կառավարությունը:

Հա, հիշեցի՝ ուր է...

Տրանսգենդերներին գրկաբաց հյուրընկալելու և Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով կյանքի կոչելու որոնումների մեջ է...

Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ... »

Տպել
Ամենաշատ