News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Fox News հեռուստաալիքի թղթակից Թրիշ Ռեգանը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական նամակի կրկնօրինակը՝ հղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում Թրամփը թուրք գործընկերոջը «լավ գործարք» է առաջարկում:

Սպիտակ տունը հաստատել է դեռեւս հոկտեմբերի 9-ին ուղարկված նամակի իսկությունը, հայտնում է BBC Russia-ն: 

«Դու չես ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության կործանման համար, բայց ես դա կանեմ»,- գրել է Թրամփը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով:

Թրամփն Էրդողանին կոչ է անում բանակցություններ սկսել քուրդ գեներալ Մազլում Աբդիի հետ՝ հավելելով, որ իր նամակին կցում է գեներալից ստացած նամակը. «Ես շատ բան եմ արել ձեր խնդիրները լուծելու համար: Ամբողջ աշխարհին անհարմար դրության մեջ մի՛ դիր: Գեներալ Մազլումը ցանկանում է ձեզ հետ բանակցություններ վարել եւ պատրաստ է լուրջ զիջումների գնալ: Ուղարկում եմ նրա նամակի կրկնօրինակը»:

Թրամփը նշում է, որ պատմությունն Էրդողանին շնորհակալություն կհայտնի, եթե նա ձեռնարկի ճիշտ եւ մարդասիրական քայլեր, իսկ եթե ոչ, «ապա պատմության մեջ կմնա որպես հրեշ»:

«Մի՛ փորձիր լավ տղա երեւալ: Մի՛ եղիր հիմար: Ես քեզ ավելի ուշ կզանգահարեմ»,- Թրամփն այսպես է ավարտում նամակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ