News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա VII Համաշխարհային զինվորական խաղերին մասնակցելու են աշխարհի 109 երկրի ավելի քան 9,3 հազար զինվորականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով զինվորական խաղերի գործադիր կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յան Ցզյանին:

«Սահմանվել է Համաշխարհային զինվորական խաղերի ռեկորդ: Առաջիկա խաղերին կմասնակցի աշխարհի 109 երկրից 9,311 հազար զինվորական: Սա պատմության մեջ ամենամեծածավալ խաղերն են: Այս տարի մրցումները կանցկացվեն 329 դիսցիպլիններով, ինչը նույնպես ռեկորդային է»,- Խաղերի նախաշեմին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Յան Ցզյանը:

Նա նշել է, որ Չինաստանից մրցումներին կմասնակցի 406 մարզիկ:

Նա հայտնել է, որ ուրբաթ երեկոյան տեղի ունենալիք բացման արարողությանը կմասնակցեն 50-ից ավելի պաշտպանության նախարարներ, գեներալներ եւ սպաներ:

Խաղերն անցկացվում են Զինվորական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո, որը ստեղծվել է 1948 թվականի փետրվարին: Առաջին խաղերն անցկացվել են 1995 թվականին Հռոմում, 1999-ին խաղերն ընդունել է Խորվաթիան (Զագրեբ), 2003-ին՝ իտալական Կատանիա քաղաքը, 2007-ին խաղերն անցկացվել են հնդկական Հայդարաբադում, 2011-ին ընդունող քաղաք է դարձել բրազիլական Ռիո դե Ժանեյրոն, իսկ վերջին խաղերը 2015-ին տեղի են ունեցել հարավկորեական Մունգենում:

2010 թվականից ավանդական են դարձել նաեւ ձմեռային խաղերը, որոնք առաջին անգամ անցկացվել են Իտալիայում Վալլե դ՛Աոստայում, 2013 թվականին խաղերն ընդունել է ֆրանսիական Անսի քաղաքը, իսկ 2017-ի փետրվարին ձմեռային զինվորական խաղերը տեղի են ունեցել Սոչիում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ