News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության հետ կապված մի ուշագրավ դրվագ հայտնվեց նախօրեին։ Պարզվում է՝ «Ռեստարտը» մարզային տարածքներում նոր համալրումներ կազմակերպելու համար օգտագործում է նաեւ վարչական լծակները, ավելի կոնկրետ՝ մարզպետարանների ֆեյսբուքյան էջերը։

Օրինակ՝ նախաձեռնության գործունեության հետ ծանոթանալու եւ հետագայում նաեւ անդամակցելու համար Լոռու մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված է հետեւյալ գրառումը. 

«Եթե երիտասարդ ես եւ ցանկանում ես փոփոխություններ իրականացնել քո համայնքում, ապա դու կարող ես լինել #ReActvism_Young_Leaders_Club-ի 15 անդամներից մեկը։ 

Երիտասարդական թիմի մասին տեղեկություն ստանալու եւ մրցույթի հայտ ներկայացնելու համար՝ անցեք հղումով»: 

Հղումը, հասկանալի է, «Ռեստարտի» ՖԲ էջն է: Հետաքրքիր է, Լոռու մարզպետարանը այլ ՀԿ-ների համանման նախաձեռնություններին եւս սիրահոժար տե՞ղ է տալիս իր պաշտոնական էջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ