News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Տարզան» ֆիլմի դերասան Ռոն Էլիի կինը սպանվել է Սանտա Բարբարայում, Էլիների տանը. սպանության մեջ կասկածվում է նրանց որդին, տեղեկացնում է Los Angeles Times-ը։

Սպանության ահազանգը «911» ծառայությունում ստացվել է երեքշաբթի երեկոյան։ Հանցագործության վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են սպանված 62-ամյա Վալերի Լանդին Էլիին՝ բազմաթիվ դանակահարություններով։

Տանը գտնվում էր նաեւ ինքը՝ Ռոն Էլին։ Ոստիկաններն այստեղ հայտնաբերել են 30-ամյա կասկածյալին՝ նրանց որդի Քեմերոն Էլիին։

Նրանք տեղեկացրել են, որ Քեմերոն Էլին սպառնալիք է ներկայացրել, եւ նրան կրակել են։

Դիմակայության հետեւանքով ոստիկանները չեն տուժել։

Ոստիկանությունը հետաքննություն է կատարում։ Նշվում է, որ Քեմերոն Էլին ավարտել է Հարվարդի համալսարանը։ Նրա մայրն ընտրվել էր Ֆլորիդա նահանգի գեղեցկության թագուհի 1981 թվականին։ Էլի զույգն ունի եւս երեք երեխա։

81-ամյա Ռոն Էլին հայտնի է Տարզանի դերով համանուն հեռուստասերիալում, որը էկրան է բարձրացել 1960-ական թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ