News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.83
EUR
570.56
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԱԴՈւԱԽ) տեղեկացրել է 11 ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքի նախօրեին։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Մամեդովը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին եւ նույն օրն էլ 10 օրով ձերբակալվել վարչական կարգով՝ «մանր խուլիգանություն» մեղադրանքով։ ԱԺՃ-ի մեկ այլ անդամ՝ Ալիաղա Մամեդովը, կալանավորվել է հոկտեմբերի 14-ին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է «ոստիկանությանը չհնազանդվելու» մեղադրանքով։ ԱԺՃ երիտասարդական կոմիտեի նախագահության անդամ Նիջաթ Նիզամովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին եւ ձերբակալվել 15 օրով։ ԱԺՃ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մուրադ Սուլթանովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է վարչական կարգով։ ԱԺՃ Բինագադի բաժնի փոխնախագահ Յալչին  Աբդուլաեւը հոկտեմբերի 15-ին ենթարկվել է 15 օրվա վարչական ձերբակալության։ Նազիմ Հասանովը՝ ԱԺՃ Լենքորանի բաժնի նախագահը, հոկտեմբերի 15-ին կանչվել է տեղի ոստիկանություն։ Բայց չի կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։ Լենքորանի բաժնի մյուս անդամներ Կազիմ Հասանովին եւ Նիջաթ Իբադովին ոստիկանությունում կարգադրել են չգնալ հանրահավաքի։ ԱԺՃ Մասալայի բաժնի ակտիվիստ Աթաշ Հուսեյնովը կալանավորվել է հոկտեմբերի 14-ին եւ մեկ օր հետո ազատ արձակվել նախազգուշացումից հետո։ ԱԺՃ Ղարադաղի բաժնի անդամ Էլվին Մամեդովը կանչվել է ոստիկանություն հոկտեմբերի 12-ին եւ ազատ արձակվել մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո։ Բացի այդ, ավելի վաղ ձերբակալվել էին եւ վարչական պատիժների ենթարկվել Սահլադար Իսքենդարլին (60 օր), Զամին Սալաեւը եւ Էլհան Ալիեւը (15-ական օր)։ ԱԺՃ 9 ակտիվիստ երկարատեւ բանտարկության է ենթարկվել քրեական մեղադրանքներով։

Իշխանություններն առաջարկել են ԱԴՈւԱԽ-ին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Բայց ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել եւ մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում, մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները...
Բոլորին անխտիր կգտնենք եւ պատասխանատվության կենթարկենք․ Ալիեւը՝ ընդդիմությանը
«Որոշ կեղտոտ տարրեր՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» անդամները, օգտվելով դրանից, փորձեցին անկարգություններ հրահրել, ներխուժեցին խորհրդարանի շենք, որտեղ ավերածություններ գործեցին․․․
Ադրբեջանում հերթական հրաժարականները պետք է սպասել ուժային գերատեսչություններում․ քաղաքագետ
«Եթե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը զարգանա այնպես, ինչպես զարգանում է, եթե լարվածության սրությունը զրոյանա կամ եթե ամեն ինչ մնա քիչ թե շատ այնպես, ինչպես հիմա է, ապա Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված կլինի այս ամենը բացատրել իր ժողովրդին․․․
Ադրբեջանի իշխանությունների քարոզչությունն այլեւս չի փրկում հանրային դժգոհությունից․ քաղաքագետ
Քաղաքագետը, մասնավորապես, հիշեցրեց, որ այն ժամանակ Հայաստանում դժգոհություն կար բանակից...
Մամեդյարովը հայտնել է իր ծրագրերի մասին. Նստած եմ տանս: Որեւիցե որոշում չունեմ
Մարդու համար պաշտոնը հավերժական չէ: Ուստի ես ինձ նորմալ եմ զգում…
Մամեդյարովի հրաժարականն Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից մասամբ կանխորոշված ​​էր․ քաղաքագետ
Մամեդյարովի հրաժարականը, ըստ փորձագետի, այսպես կոչված հին գվարդիայի՝ իշխանությունից հեռացման գործընթացի մաս է կազմում․․․