News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի ոստիկանությունը տեղեկացրել է 36 զինյալի ձերբակալության մասին երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի երդմնակալության նախօրեին, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 20-ին, տեղեկացնում է Associated Press-ը։

Վերջին շաբաթներին ձերբակալություններ են կատարվել ինը նահանգներում այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել ոստիկանության եւ տաճարների վրա հավանական հարձակումների մասին։

Երդմնակալության ժամանակ միայն երկրի մայրաքաղաքում՝ Ջակարտայում, կաշխատի անվտանգության ծառայությունների 31 հազար աշխատակից։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ինդոնեզիայում տեղի են ունեցել այս տարվա ապրիլին։ Ջոկո Վիդոդոն ընտրվել է երկրի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 55,5 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել