News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների եւ համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել եւ քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը եւ ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը: Քննարկվել են նաեւ «շամպայն» եւ «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները եւ այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաեւ աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների առնչությամբ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը ընդունել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները եւ ձեւավորել երկկողմ հարցման կետեր:

Լրացուցիչ տեղեկատվություն

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ կնքվել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։

Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Աշխարհագրական նշումների ենթակոմիտե։ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստերը կայանում են առնվազն տարին մեկ անգամ` երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ համարել
Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից․․․
Ֆրանսիան սատարել է Կիպրոսի կոչը ԵՄ-ին` քննարկել Թուրքիայի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը
«Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի օգտագործել առկա բոլոր գործիքները...
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց
«Ժառանգություն եւ կրթություն. ցկյանս ուսումնառություն»…
Լեհաստանը ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն 1 միլիարդ եվրո առաջարկի Բելառուսին իրավիճակը «կայունացնելու» համար
«Միջոցները պետք է իսկապես զգալի լինեն` առնվազն 1 միլիարդ եվրո...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ Նավալնու գործի հետ կապված
Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել
Եվրապատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել սառեցնել Բելառուսի կառավարությանը բոլոր ֆինանսական վճարումները․․․