News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- գրել է նա։

Ավելի վաղ  ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ