News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ի իր նիստում որոշում կայացրեց բյուջեից շուրջ 444 մլն դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար:

Հարցը ներկայացրեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ գումարից 146,6 մլն դրամ հատկացվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին. «Նույնը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, որին հատկացնում ենք 156,7 մլն դրամ: Եվս 94,2 մլն դրամ հատկացնում ենք Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝՝ շենքի շինարարական աշխատանքների համար: Այս փաթեթում է նաեւ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին 23,9 մլն դրամ հատկացնելու կետը: 4,2 մլն դրամ հատկացվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որը ունի տարածք, սակայն վերանորոգված չլինելու պատճառով2016-ից տարբեր տարածքներ է վարձակալում: Եվ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի բարեկարգման եւ արտաքին բարեկարգման աշխատանքներին ենք գումար հատկացնում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք». Փաշինյանը այս տարվա համար 6-7 տոկոս աճ կանխատեսեց
2019-ի բյուջեում էլ է դրված եղել 4,9 տոկոս աճ, բայց այսօր ոչ ոք չի խոսում 4,9 տոկոսից, որովհետեւ այսօր Հայաստանի համար 4,9 տոկոսը աբսուրդ է...
Հայաստանում կան աշխատատեղեր, բայց չկան աշխատողներ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կան ազատ աշխատատեղեր...
Կանգնեք եւ ուղիղ ասեք՝ դեմ ենք, որ բարձրացնեք թոշակներն ու աշխատավարձերը. Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստանին»
Մեր ընդդիմությունը հիմա մեզ ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, եկեք թարգմանենք, դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք...
«Իմ քայլի» պատգամավորը կողմ է հանդես եկել 2020-ի բյուջեի նախագծին
12-13 տարի աշխատելով տնտեսագիտական լրագրության ոլորտում, շատ լավ գիտեմ՝ ինչպես միեւնույն վիճակագրական զեկույցը ներկայացնել եւ՛ դրական, եւ՛ բացասական տեսանկյունից...
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. Եվրոն եւս թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՏՄՊՊՀ-ում շուրջ երեք անգամ կրճատվել է բենզինի ծախսը. պարզաբանում
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Գեղամ Գեւորգյանի նշանակումից հետո կրճատվել է հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, ինչպես նաեւ էականորեն նվազել են բենզինի եւ սպասարկման ծախսերը...
Ֆոտոռեպորտաժներ