News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողով հոկտեմբերի 17-ին ժամը 14.00-ին կկանչվի Հայաստանի վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 17-ին ասաց հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը ապրիլյան թեժացման շրջանում զբաղեցրել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնը, հետո դարձել Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո նշանակվել է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Արշակ Կարապետյանը պաշտոնից հանվել է 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտից գրեթե անմիջապես հետո։ Բացի Կարապետյանից, այն ժամանակ իրենց պաշտոններից զրկվեցին պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, կապի զորքերի հրամանատար Կոմիտաս Մուրադյանը եւ աստիճանով ցածր այլ պաշտոնատար անձինք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը` նվիրված Արցախի հերոս Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին
Այն լույս է տեսել հենց Արցախի օրվա հռչակման կապակցությամբ, երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմենակ Ուրֆանյանն արժանացավ...
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց․ ԱՀ ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում․․․
Անօդաչու թռչող սարքը խոցվել էր ապրիլի 8-ին. Դավիթ Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. armlur.am
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ…
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան
Նշեմ, որ այս տարեսկզբից, կրակոցների շաբաթական միջինացված թիվը 1300-ի կարգի է լինելում…
Վիճակս նույնն է, ինչ մինչեւ Գերմանիա գնալը․ Քառօրյայի մասնակից Հայկի բուժումը կիսատ է մնացել
Հայկի վիճակը վատացել է, որովհետեւ Գերմանիայի բուժումն ընդհատվել է վճռորոշ փուլում…
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն...